ջրամեկուսացում

Տանիքների ջրամեկուսացում

Ծառայությունների շրջանակներում ընկերության արհեստավարժ մասնագետներն իրականացնում են տանիքների ջրամեկուսացում բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութերով, որոնք առանձնանում են բարձր որակական հատկանիշներով և լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում: Բիտումային տանիքածածկերի հիմքում ընկած են ապակե գործվածքը, ապակե մանրաթելը, ապակե բամբակը, պոլիեթերը, պոլիէսթերը և բարձր կարծրության հավելանյութերը: Այն ծածկում են հատուկ ցրտադիմացկուն բիտում-պոլիմերային նյութերով:Հիմքում ընկած վերոհիշյյալ նյութերը խթանում են շահագործման երկարակեցությանը: Բիտում-պոլիմերային նյութի վերին արտաքին շերտը պատված է գլաքարային պաշտպանիչ շերտից: Դրանք, գլաքարի պաշտպանիչ շերտի և բիտումնային կապակցող կառուցվածքի շնորհիվ, ունեն մթնոլորտային տեղումների նկատմամբ առավել բարձր դիմադրողականություն:  Ծածկանյութը հանդիսանում է բավական դժվար կտրվող, սառցադիմացկուն և ջերմակայուն: 

Ծառայությանը համապատասխան ապրանքատեսականի

Ծառայությունից օգտվելու համար

  • Զանգահարել

    1

    Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեզ և կտան բոլոր հուզող հարցերի պատասխանները:

  • Գրանցել պատվեր

    2

    Գրանցե՛ք ծառայության պատվերն առցանց, և մենք անմիջապես նշված օրն ու ժամին կլինենք Ձեզ մոտ:

  • Պատվիրել զանգ

    3

    Թողե՛ք Ձեր հեռախոսահամարը, և մեր աշխատակիցները կարճ ժամանակում կապ կհաստատեն Ձեզ հետ:

Ամրագրում

Պատվերի ամրագրում

    ԴԻՄԵՔ ՄԵԶ

    Խորհրդատվության համար